AM
11 Սեպտեմբեր 2012 - 10:20 AMT

Հայկ Դեմոյան. Ալիևի տգետ քայլը Հայասատի համար ոսկե քայլի հնարավորություն է

Ալիևը Սաֆարովին ներում շնորհելով տգետ քայլ է արել, որը հայակակն կողմի համար ոսկե քայլ իրականացնելու մեծ հնարավորություն է, ինչը մեծ ցնցում կառաջացնի Ադրբեջանում :

Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Բուդապեշտում Գ.Մարգարյանի սպանության (2004-2006 թթ.) գործով լսումներում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը. «Հայաստանի պատժիչ քայլը պետք է ուղերձ լինի աշխարհին և Ադրբեջանին» :

Ըստ Դեմոյանի` Հայաստանը անընդհատության սկզբունքով պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանին, որոնցից առաջինը պետք է լինի Ադրբեջանին ՄԱԿ անվտանգության խորհրդի ժամանակավար անդամակցությունից զրկելու հարցը բարձրացնելը. «Հայաստանի քայլերից պետք է լինի նաև հակահայկականություն տերմինը միջազգային հարթակներում հակասեմականության հավասար կիրառելն ու դրա դեմ պայքարելը» :

Դեմոյանը նաև կարծում է, որ Սաֆարովի էքտրադիցիան և դրան հաջորդած քայլերը ադրբեջանի կողմից անմիջականորեն արդեն իսկ ազդեցություն են ունեցել բանակցային գործընթացի վրա. «Այս իրադարձություններն արդեն արձանագրել են Ադրբեջանի հետ փոխզիջումների գնալու մասին բոլոր խոսակցությւոնների գնալու ավարտը» :