Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մարտի 2-ին նախատեսված հանդիպումը Պրահայում հետաձգվել է, տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում: Վ.Օսկանյանը հետաձգել է իր մեկնումը ուժեղ մրսածության պատճառով: Սակայն, չի բացառվում, որ Վ.Օսկանյանը մեկնի Պրահա ընթացիկ շաբաթվա վերջում: Այսպիսով, Վարդան Օսկաանյան եւ Էլմար Մամեդյարով հանդիպումը գուցե կայանա շաբաթվա վերջում:





