AM
11 Սեպտեմբեր 2012 - 11:50 AMT

Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը գործարկել է իր էլեկտրոնային պարբերականը

Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակն այսուհետև էլեկտրանային կայք ունի` «Երիտասարդական հայացք» (ayf.am) ։ Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակից, կայքի նպատակն է արծարծել ազգային, գաղափարաքաղաքական, ընկերային և տնտեսական հարցերի կապակցությամբ ճանաչողական նյութեր, բնականաբար մշտապես ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանն ու հայությունը։ Նպատակն է նաև արտացոլել Երիտասարդական գրասենյակի գործունեությունը։

«Երիտասարդական հայացքի» առաջին համարը նվիրված է Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին-հարաբերական աշխատանքներին։ Ինչ միջազազգային երիտասարդական կազմակերպությունների է անդամակցում Հ.Յ.Դ. Երիտասարդականը, որոնք են Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին-հարաբերական աշխատանքների նպատակները և ինչ աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ։