AM
1 Մարտ 2005 - 14:37 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ադամ Դանել Ռոտֆելդը ապրիլին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան: Հարավային Կովկասի երկրներ այցի ընթացքում Ա.Ռոտֆելդը կծանոթանա ԵԽ անդամակցության ժամանակ տարածաշրջանի երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Նա կծանոթանա նաեւ երկրներում հասարակական քաղաքական իրավիճակին, ժողովրդավարական բարեփոխությունների ընթացքին, խոսքի ազատության դրությանը եւ այլն: