AM
12 Սեպտեմբեր 2012 - 07:04 AMT

Երևանից Հալեպ մեկնած օդանավը կրակահերթի տակ է ընկել. կան զոհեր և վիրավորներ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր Հալեպից տեղեկատվություն էր ստացվել, որ սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության օդանավով Երևանից Հալեպ քաղաք մեկնած հայերը ընկել են Սիրիայի ազատբանակայինների կրակահերթերի տակ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ կրակահերթի տակ է հայտնվել ոչ թե ինքնաթիռը, այլ օդանավակայանից հայերին փոխադրող մեքենան:

Քանի որ դեպի Հալեպ հիմնական ճանապարհը փակ է եղել, վարորդը որոշել էր այլ ճանապարհով գնալ Հալեպ և մեքենան ընկել է Սիրիայի ազատբանակայինների կրակահերթի տակ: Սպանվել է 4, վիրավորվել՝ 10 հայ:

Զոհվածների անունները հայտնի են՝ Հարութ Սուվարյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և Մեսրոպ Աճեմյան: