AM
12 Սեպտեմբեր 2012 - 11:53 AMT

Զինծառայողները Գյումրիում վթարի են ենթարկվել

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ «ԲՄՎ 316 A» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին: Պատահարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել և նույն օրը ժամը 16:10-ին ք. Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված 1981թ., ում վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ Աղասի Քերոբի Մկրտչյանը՝ ծնված 1977թ., վիճակը՝ միջին ծանրության, և կապիտան Հարություն Մովսեսի Նավասարդյանը՝ ծնված 1985թ.: Վերջինս չի տուժել: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Կատարվում է հետաքննություն: