Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ:
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, քաղաքապետը նշել է, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երևանի բնակիչների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելու ծրագրերին:
Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ զարգացող Երևանն այսօր լավ հնարավորություն է ընձեռում ներդրումային ծրագրերի իրականացման համար և քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել և օժանդակել համատեղ նոր ծրագրերի իրականցմանը:





