AM
12 Սեպտեմբեր 2012 - 13:39 AMT

Սեպտեմբերի 13-ին կմեկնարկի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը

Սեպտեմբերի 13-ին` ժամը 10:00-ին, Երևան-Արարատ ճանապարհահատվածի շինարարական սկզբնամասում (ԿՄ 9+312) տեղի կունենա «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը, որին կմասնակցեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, հայտնում են տրանսպորտի և կապի նախարարությունից:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուներ, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Ներկա է լինելու նաև շինարարությունն իրականացնող` իսպանական Izolux Corsan ընկերության նախագահ պարոն Ֆրանսիսկո Գարսիան: Նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` Երևան-Արարատ ճանապարհահատվածի շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքարի տեղադրման արարողություն, Աշտարակ քաղաքում «Isolux Corsan» շինարարական ընկերության և «Safege» (Բելգիա) ինժեներական ընկերության համատեղ գլխամասային գրասենյակի հանդիսավոր բացում, և այլն: