AM
13 Սեպտեմբեր 2012 - 05:45 AMT

«Հայկական ժամանակ». Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որոշել է անտեսել ԱԺ-ի գոյության փաստը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մինչ օրս չի կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջը, ըստ որի` նա ամեն տարի ԱԺ պետք է ներկայացնի ՀՀ դատախազության 2011-ի գործունեության մասին հաշվետվությունը:

Դատախազության մասին օրենքը պահանջում է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազը ամեն տարի ԱԺ-ին և հանրապետության նախագահին ներկայացնի դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում:

Այս կարգը գործում է 2007-ից, և նախորդ տարիներին դատախազությունը գարնանը ԱԺ-ին է ներկայացրել իր հաշվետվությունը: Սակայն, այս անգամ Աղվան Հովսեփյանը կարծես որոշել է անտեսել ԱԺ-ի գոյության փաստը, քանի որ դատախազության հաշվետվությունը, որը տեղադրված է այդ գերատեսչության պաշտոնական կայքում, թվագրված է մարտի 29-ի ամսաթվով և հասցեագրված է Սերժ Սարգսյանին: