Թերթը գրում է, որ իրնեց տեղեկություններով՝ այս տարվա հունիսի 6-ին Ավան վարչական շրջանում 5 համարի երթուղային տաքսու վարորդի՝ 22-ամյա Վրեժ Պողոսյանի սպանության գործի նախաքննությունն ավարտական փուլում է և առաջիկայում կուղարկվի դատարան:«Ավելի վաղ հայտնել ենք, որ ըստ ականատեսների՝ երիտասարդին ծեծելով սպանողների թիվը մեկ տասնյակ էր, մինչդեռ այժմ կալանավորված է միայն մեկ մարդ 36-ամյա Արսեն Հակոբյանը: Ըստ նախաքննության տվյալների, Պողոսյանի մահվան պատճառ է դարձել նրա գլխին հասցված մեկ հարվածը: Մեր ունեցած տեղեկություններով, նախաքննական մարմինը վերջերս ստացել է դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որից պարզ է դարձել, որ Արսեն Հակոբյանը թեև նախկինում գրանցված է եղել հոգեբուժական դիսպանսերում, բայց մեղսունակ է, այսինքն՝ ենթակա է քրեական պատասխանատվության»,- գրում է թերթը:





