AM
13 Սեպտեմբեր 2012 - 07:45 AMT

Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. 2 մարդ զոհվել է

Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2106» մակնիշի 21 TT 678 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Բելառուս T80» մակնիշի տրակտորի քարշակին, ինչի հետեւանքով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 40-ամյա Ալֆրեդ Սիրանոսյանը և տրակտորի վարորդը տեղում մահացել են: