ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում և «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները սեպտեմբերի 16-ին` »Խաչվերաց տոնի» կապակցությամբ չեն գործելու: Տոնավաճառները կգործեն ընթացիկ շաբաթվա միայն շաբաթ օրը` սեպտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ այս տարի մայրաքաղաքում կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:





