AM
13 Սեպտեմբեր 2012 - 09:28 AMT

Քաղաքագետ. Հայաստանն անհապաղ պետք է սկսի Մեղրու ճանապարհի շինարարությունը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Սաֆարովի էքստրադիցիայից հետո Հայաստանը պարտավոր է համազգային մոբիլիզացիա իրականացնել տարբեր առումներով:

Այս մասին այսօր լրագրների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը` նշելով, որ առաջին քայլը պետք է լինի ռազմակակն մոբիլիզացումը. «Հայաստանն ամեն կերպ պետք է պատրաստ լինի պատերազմի, որպեսզի նաև խուսափի պատերազմից»:

Որպես Հայաստանի հաջորդ կարևոր քայլ քաղաքագետը տեսնում է հայկական լոբբիի համաշխարհային խորհրդակցությունը, որտեղ պետք է քննվեն երեք կարևոր հարցեր. «Այդ խորհրդակցությանը, որը պետք է լինի փակ, պետք է քննարկվեն ՀՀ Սաֆարովի էքստրադիցիայից հետո Հայաստանի հետագա քայլերը, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և Ցեղասպանության հարցը»:

Շիրինյանը նաև կարծում է, որ այս պայմններում պետք է անհապաղ սկսել Մեղրու ճանապարհի շինարարությունը: