Այսօր ժամը 04։20-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը ժամը 05։40-ին մարվել է: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գավառի Ազատության 41/1 հասցեում գտնվող «Ուրաշկա» ՍՊԸ-ին պատկանող պահեստի բակում ամբողությամբ այրվել են «ԶԻԼ-130» մակնիշի 68 ԼՕ 985 պ/հ և մասամբ «ԳԱԶ-53» մակնիշի 66 0Ս Տ31 պ/հ բեռնատարները:





