AM
13 Սեպտեմբեր 2012 - 11:50 AMT

«Հարսնաքարի» գործով նիստը շարունակվում է. պատասխանող կողմը բացարկ է ներկայացրել դատախազ Արթուր Դավթյանին

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է Վահե Ավետյանի մահվան գործով դատաքննությունը: Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցության: Պատասխանող կողմը բացարկ է ներկայացրել դատախազ Արթուր Դավթյանին` ներկայացրել ով մի շարք հիմնավորումներ: Դրանք հիմնականում կապված են մեղադրյալ Նորայր Հայրապետյանի ձերբակալման ժամանակ արված խախտումների հետ: Պատասխանող կողմը պնդում է, որ ձերբակալման ժամանակ մի շարք խախտուևմներ են եղել, սակայն դատախազը որևէ քայլ չի ձեռնարկել օրենքը պահպանելու ուղղությամբ: Պատասխանող կողմը համարում է նաև, որ դատախազը կողմնակալ է ու գործը քննվել է մակերեսորեն :

Նշենք, որ «Հարսնաքարի» գործով դատաքննությունը մեկնարկել է այսօր: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: