«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իրենց լավատեղյակ աղբյուրների` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Բելառուսում: Նա իր սեփական լողափերից մեկում հանգստանում է և զբաղված է իր այնտեղի բիզնեսներով: Ի դեպ, նախօրեին հրավիրած ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ անվտանգության խորհրդի որոշ անդամներ գործուղման մեջ են գտնվում: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում նշել է. «Պարոն Ծառուկյանը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, 3, ամենաուշը 4 օրից վերադառնալու է»: Թերթն այս փաստը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Իսկ Սերժ Սարգսյանն ասում էր, թե ԱԱԽ բացակա անդամները գործուղման մեջ են: Կարծում ենք, այնուամենայնիվ էական տարբերություն կա գործուղման և մասնավոր այցի միջև»:





