AM
14 Սեպտեմբեր 2012 - 06:57 AMT

Գյումրեցի միայնակ մայրերը աշխատանք են փնտրում Թուրքիայում

Գյումրիում վերջին տարիներին նկատվում է ևս մեկ ցավալի երևույթ` կանանց ու հատկապես միայնակ մայրերի Թուրքիա և Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու դեպքերի աննախադեպ աճ: Եվ որպես կանոն, նրանցից շատերն իրենց մանկահասակ երեխաներին կամ տեղավորում են մանկատներում, կամ թողնում են տարեց տատիկների խնամքին:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին ամերիկահայ բարերարների կողմից ուղարկված օգնությունը բաժանելու նպատակով այցելել են քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկը:

Հասարակական կազմակերպության աշխատակիցները տասնյակ ընտանիքներից միայն 4-ի մասին պատմող դրվագներ են նպատակահարմար համարել ընդգրկել տեսանյութում: