AM
14 Սեպտեմբեր 2012 - 08:49 AMT

Ռուբեն Հակոբյան. Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը կստանա Թևան Պողոսյանը

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ հազիվ թե ինչ-որ մեկը, բացի Թևան Պողոսյանից, ստանա կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թափուր պատգամավորական մանդատը:

«Մինչ այս պահը ցուցակում ոչ մի փոփոխություն չի եղել և չեմ կարծում, որ կլինի»,- հայտարարել է նա խորհրդարանում ճեպազրույցում:

Ինչ վերաբերվում է որոշ ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների զարմանքին մանդատից հրաժարվելու Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումով, ապա Հակոբյանը հայտարարել է, որ «թող նրանք զարմանան, թե ինչ վիճակի է հասել երկիրը»:

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ըստ ԱԺ կանոնակարգի` դիմումը ուժի մեջ կմտնի ներկայացնելու պահից սկսած 15 օրվա ավարտին պես, եթե պատգամավորը չցանկանա այն ետ վերցնել: