AM
14 Սեպտեմբեր 2012 - 09:06 AMT

Եթե Ասադի ռեժիմը պահպանվի, Թուրքիային լավ օրեր չեն սպասվում, գտնում է փորձագետը

Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը պահպանվի, Թուրքիային լավ օրեր չեն սպասվում: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը: «Թուրքիան ներքաշվեց Սիրիայի քաղաքական հակամարտության մեջ` հույս ունենալով տապալել Բաշար Ասադի վարչակարգը, որը մեծապես աջակցում է Թուրքիայի քրդերին: Բայց եթե Ասադի ռեժիմը պահպանվի կամ իշխանության գլխին մնա զինվորականությունը, Թուրքիային լուրջ խնդիրներ են սպասվում քրդական բնակչության հետ»,- գտնում է փորձագետը: