Սեպտեմբերի 2-ին Բերդ քաղաքում 71-ամյա Ասքանազ Մելիքյանի անհետացման հետ կապված ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատցեին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Բերդ քաղաքի բնակիչ, 71-ամյա Ասքանազ Մելիքյանը վաղ առավոտյան նախիրը տարել էր «Դուռնալու» կոչվող հանդամաս և չէր վերադարձել: Նշենք նաև, որ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների ապարդյուն որոնողական աշխատանքներից հետո, վարկած էր շրջանառվում՝ ըստ որի Ասքանազ Մելիքյանը կարող է գերեվարված լինել:





