AM
14 Սեպտեմբեր 2012 - 10:41 AMT

Արթուր Բաղդասարյան. Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով անցկանցել ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները

ՀԱՊԿ ԱԱՀՈւ առաջիկա «Փոխգործակցություն 2012» զորավարժություններն ունեն մեծ քաղաքական և կիրառական նշանակություն Հայաստանի համար և դրանց կմասնակցեն շուրջ 1700 զինծառայողներ Հայաստանից և ՀԱՊԿ անդամ երկրներից: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` մեկնաբանելով սեպտեմբերի 12-ին Հայաստանի նախագահի նախագահությամբ կայացած ԱԱԽ նիստի արդյունքները: Նա նշել է, որ դրանք կլինեն զորավարժությունների անդամ երկրների բանակների, ազգային անվտանգության ծառայությունների, ոստիկանության և ԱԻՆ ստորաբաժանումներ:

«Մենք ԱԱԽ նիստում քննարկել ենք զորավարժությունների հետ կապված հարցեր և արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել այդ զորավարժությունները, որոնք մեր երկրի համար մեծ նշանակություն ունեն»,- հայտարարել է Բաղդասարյանը:

Նա նաև հավելել է, որ նիստում որոշվել է ստեղծել ԱԱԽ և ՊՆ համատեղ խումբ` զորավարժությունների գործընթացը և արդյունքները վերլուծելու, ազգային անվտանգության ոլորտում երկրի պետական մարմինների աշխատանքը բարելավելու համար: