AM
14 Սեպտեմբեր 2012 - 13:00 AMT

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» շրջակա ջրային ռեսուրսներին պատճառել է 294.0 հազար դրամի վնաս

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատար խողովակաշարի օգոստոսի 20-ին տեղի ունեցած վթարի արդյունքում ջրային ռեսուրսներին պատճառվել է 294.0 հազար դրամի վնաս:

Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը, Ողջի գետից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտությունների և խողովակատարից արտահոսքի ծավալների հաշվարկի համադրության արդյունքում արձանագրվել է շուրջ 38 տոննա ապարախյուս, որից 28 տոննան լցվել է բաց ջրավազան:

Հիշեցնենք, որ կոմբինատի պոչատար խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքով հոսող Ողջի գետը մի ամբողջ օր մոխրագույն էր և գարշահոտ էր տարածում:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ԶՊՄԿ-ն 294.0 հազար դրամն արդեն փոխանցել է պետական բյուջե, ինչպես նաեւ ընկերությանը տրվել են հանձնարարականներ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման և հնարավոր խախտումների վերացման վերաբերյալ, մասնավորապես հետագա հնարավոր վթարների դեպքում ապարախյուսի արտահոսքը շրջակա միջավայր հնարավորինս բացառելու նպատակով միջոցառումներ ձեռնարկելու մասին: