AM
17 Սեպտեմբեր 2012 - 08:15 AMT

Այսօր ննջեցյալների հիշատակի օր է

Այսօր ննջեցյալների հիշատակի օր է: Հայաստանում Մեռելոցները նշվում են Հայ առաքելական եկեղեցու գլխավոր 5 տոներից հետո: Համաձայն կառավարության որոշման` դրանք ոչ աշխատանքային օրեր են:

Սեպտեմբերի 16-ին Խաչվերաց տոնն էր : Խաչվերաց տոնը նշվում է Տիրոջ կենսական խաչի վերադարձի պատվին: Ըստ ավանդության` Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբը` Տիրոջ եղբայրը, գտնելով Քրիստոսի խաչի մասունքը, այն բարձրացրել է պատվանդանին: Այլ ավանդույթ ասում է, որ Կոնստանտին Մեծ կայսեր մոր` Հեղինեի գտած Սուրբ Խաչը դրվել է երուսաղեմյան պատրիարք Մակարի կողմից հավաքվածների գլխավերեւում, որպեսզի նրանք խոնարհվեն (326 թ.):

335 թ. Կոնստանտին կայսրը Քրիստոսի հուղարկավորության վայրում կառուցել է Սուրբ Հարության տաճարը: Սեպտեմբերի 14-ին հավաքվել են Գողգոթայում, որտեղ բոլորի առաջ Սուրբ Խաչը բարձրացվել է հավատացյալների երկրպագության համար:

Սուրբ Խաչի տոնը առավել նշանակություն է ստացել VII դարի առաջին կեսին պարսից գերությունից Խաչի վերադարձից հետո: 610 թվականին պարսից Խոսրով արքան հարձակվել էր Բյուզանդական կայսրության վրա: Պարսիկնեըր զավթել էին Երուսաղեմը եւ գրավել Քրիստոսի Խաչը (614 թ.):

Բյուզանդացիները բազմաթիվ տարիներ պատերազմից հետո հաղթել են եւ ազատել Սուրբ Խաչը (628թ.): Քրիստոսի Խաչի ազատագրումը փառավոր է եղել, այն հանդիսավորությամբ Հայաստանից Կոստանդնուպոլիս է տարվել, իսկ հետո`Երուսաղեմ: