AM
10 Մարտ 2005 - 03:35 AMT

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ»

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը համաձայն չէ Հայաստանի արտաքին քաղաքականության «պարտվողական գնահատականների հետ»: Այդ մասին նա հայտարարել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով` արտաքին քաղաքականությունում Հայաստանի «պարտությունների» մասին հարցը ընդդիմության կողմից շատ ծեծված հարց է: «Կարծում եմ, որ նպատակն ուղղակի իշխանությունների քննադատությունն է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները նորմալ հունով են ընթանում: Դիվանագիտությունում մենք ոչ մի ետընթաց քայլ չենք արել, նույնիսկ, ընդհակառակը, գտնվում ենք բավականին նպաստավոր պայմաններում»,- նշել է նա: