AM
19 Սեպտեմբեր 2012 - 05:31 AMT

«Հրապարակ». Անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրվողին կախված են գտել

Երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ Նորագավիթում 45-ամյա տղամարդու են կախված գտել: Ըստ լուրերի, տղամարդը մեղադրվում էր հոգեկան խնդիրներ ունեցող անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին իմանալով՝ աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն: Գործով քննություն էր ընթանում, և ահա երեկ տղամարդուն կախված են գտել:

Ոստիկանությունից «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ տղամարդու դիակ են գտել՝ կախված վիճակում: Այլ մանրամասներ չեն հայտնել: Որոշ տեղեկություններով, նա ազգությամբ եզդի է, ամուսնալուծված: