AM
19 Սեպտեմբեր 2012 - 05:48 AMT

«Հրապարակ». «Հայացք» թերթի խմբագիրն առաջարկում է իր աշխատողներին աշխատանք փնտրել

«Հրապարակ» գրում է, որ ամռանը տպագրական դժվարություններ ունեցած «Հայացք» թերթը թեև օգոստոսի վերջին վերսկսել էր տպագրությունը, սակայն մոտ մեկ շաբաթ է` չի տպագրվում: Թերթի խմբագիր Աշոտ Աղաբաբյանը խմբագրակազմին օրերս հայտնել է, որ ամեն ինչ անում է դրանք հարթելու և տպագրությունը վերականգնելու համար, սակայն աշխատողներին առաջարկել է աշխատանք փնտրել: «Հայտնի է, որ ցածր գնի և գովազդի սակավության պատճառով թերթերն ինքնաբավ չեն և գոյատևում են հովանավորների շնորհիվ: «Հայացքի» դեպքում, ըստ ամենայնի, հովանավորները դժգոհ են թերթից և որոշել են դադարեցնել ֆինանսական աջակցությունը»,-գրված է օրաթերթում: