AM
19 Սեպտեմբեր 2012 - 08:37 AMT

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին ՀՀ ոստիկանությունից պահանջում է 850.000 դրամ

ՀԱԿ ակտիվիստ վարդգես Գասպարին ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պահանջում է ՀՀ ոստիկանությունից իր օգտին բռնագանձել 850.000 դրամ. « Հայտնում եմ` 2011 թ. մարտի 3-ին Հանրապետության Հրապարակից ոստիկանության կողմից բերման եմ ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ենթարկվել եմ վարչական ձերբակալման և իմ նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ: 2011թ. ապրիլին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարանին` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իբր իմ կողմից իրավախախտում կատարելու համար: Ավելի քան 15 ամիս տևած դատական գործընթացի ավարտին` ոստիկանությունը դիմում է ներկայացրել վարչական դատարան և հրաժարվել իր հայցից: Իսկ վարչական դատարանը 21 հուլիս 2012թ. կայացրել է վճիռ իմ նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին: Ոստիկանության գործողությունների և ներկայացված անհիմն մեղադրանքի պատճառով 2011թ. մարտի 3-ից մինչև 2012թ. հուլիսի 21-ը ես իմ անմեղությունը ապացուցելու համար հատկացրել եմ մեծ էներգիա և ժամանակ, ուստի և դիմում եմ դատարանին և պահանջում` որպես նյութական վնասի հատուցում ՀՀ ոստիկանությունից իմ օգտին բռնագանձել 850.000 դրամ:

Դիմող`Վարդգես Լ. Գասպարի»: