AM
10 Մարտ 2005 - 06:22 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ՀԵՏ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության նախագահ, արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանին, տեղեկացնում է ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Է. Էռնեկյանը Ռոբերտ Քոչարյանին է ներկայացրել նաեւ հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու մասին իր մտադրությունները: