AM
20 Սեպտեմբեր 2012 - 06:11 AMT

«Ժողովուրդ». «Նուբարաշեն» քրեակատարողականում դանակահարություն է տեղի ուենցել

«Ժողովուրդ»-ը գրում է, որ սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա և փորձել այն սիրտը մտցնել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել և վնասել է Արտակի ձեռքը: Սակայն ՔԿՀ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքեց` ասելով. ««Նուբարաշեն»-ում նման բան չի եղել»։

Մինչդեռ թերթի աղբյուրները վստահեցնում են, որ չի բացառվում` կատարվածն առնչություն ունի «Գորիս» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Մարեկ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: Բանն այն է, որ Մարեկ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման'դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա հարազատներից կաշառք տալու պատրվակով խարդախությամբ 4000 դոլար հափշտակելու համար: