AM
20 Սեպտեմբեր 2012 - 10:21 AMT

Տեղական ավտոմատ հեռախոսային կայանների սեփականատերերը առանց իմացության զգալի պարտքեր են կուտակել

«ԱրմենՏել» ՓԲԸ տեղեկացնում է իր բաժանորդներին, որ վերջերս արձանագրվել են տեղական (գրասենյակային) ավտոմատ հեռախոսային կայանների (ՏԱՀԿ/PBX) աշխատանքին հեռահար եղանակով ապօրինի միջամտելու դեպքեր: Արդյունքում ՏԱՀԿ սեփականատերերի համարներից առանց իրենց իմացության կատարվել են միջազգային զանգեր և առաջացել են զգալի պարտքեր:

Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «ԱրմենՏել ՓԲԸ հիշեցնում է, որ համաձայն ՀՀ «էլեկտրոնային հաղորդակցության օրենքի» 55-րդ հոդվածի բաժանորդը պարտավոր է չօգտագործել չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ: Օրենսդրական այս պահանջի կատարումը թույլ է տալիս խուսափել վերոգրյալ իրավիճակներից: Միաժամանակ «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը զգուշացնում է, որ չսերտիֆիկացված սարքավորումների միացման դեպքում բաժանորդն ամբողջությամբ կրում է դրանց օգտագործման ռիսկերը: