AM
20 Սեպտեմբեր 2012 - 12:41 AMT

«Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» վարչապետը կնվիրի ավտոմեքենաներ

«Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը, որն անցկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Այս տարի մրցույթներին մասնակցում էր 34 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Մրցույթի ամփոփումից հետո կպարզվեն «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը» և «Տարվա լավագույն դաստիարակը»:

Հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառման ընթացքում: «Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ վաստակաշատ մանկավարժներին` պետական պարգևներ, ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» և շնորհակալագրեր»: