AM
20 Սեպտեմբեր 2012 - 12:45 AMT

Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետը սիրիահայերի վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել

Այսօր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Գերհարգելի Հայր Անդրանիկ Ծայրագույն Վարդապետ Այվազյանին:

Հայր Անդրանիկը նախարարին իր մտահոգությունը հայտնեց Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև, Հայաստան ժամանած սիրիահայերին անհանգստացնող հիմնախնդիրների վերաբերյալ:

Նախարար Հակոբյանը հավաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող խնդիրները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, մշտապես գտնվում են ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների հսկողության և ուշադրության կենտրոնում: ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկանում, ուսումնասիրում, վերլուծում է բոլոր խնդիրները, համակարգում դրանց արդյունավետ լուծումը: