AM
21 Սեպտեմբեր 2012 - 10:05 AMT

Բունդեսթագի նախագահն անթույլատրելի է համարում Սաֆարովի արդարացումը

Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին շուրջ 47 երկրներիխորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽվ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքինգործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Աժ նախագահ Հովիկ Աբրահամայնը երկկողմ հանդիպումներ ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի ևԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցինհայ-գերմանական համագործակցությանը, միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորեցԳերմանիայի հետ գործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-գերմանականմիջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվ են զարգանում, ինչի վառ վկայությունն է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը: Նրահամոզմամբ` միջխորհրդարանական համագործակցության զարգացումը երկրների միջև քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարևոր լծակ է: ԱԺ նախագահը կարևորեցփոխգործակցության հետագա զարգացումը տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Անհրաժեշտ համարվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:

Անդրադառնալով Հունգարիայի իշխանությունների կողմից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որհունգարա-ադրբեջանական գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանիխաղաղության, կայունության և անվտանգության վրա: Նրա խոսքով` միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին: Հովիկ Աբրահամյանը համոզմունքհայտնեց, որ եթե նման արարքները ժամանակին չդատապարտվեն և կոնկրետ քայլեր չիրականացվեն, ապա կարող են կրկնվել:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նույնպես կարևորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը,միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Նա շեշտեց, որ Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը տարբերուղղություններով: Անդրադառնալով սաֆարովյան դեպքին` Բունդեսթագի նախագահն անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովինարդարացնելը և ազատ արձակելը: Նրա համոզմամբ` Եվրոպայում և աշխարհում չի կարող գտնվել մի երկիր և միջազգային կազմակերպություն, որ անընդունելի ևդատապարտելի չհամարի այդ փաստը:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, երկուստեք կարևորվեց Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանականկրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ սերնդի համար Գերմանիայի քաղաքական և տնտեսական համակարգին ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում: