ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ ժողովրդի անունից Հայաստանի Անկախության օրվա 21-րդ տարեդարձի կապակցությամբ: «Նախագահ Օբամայի և ԱՄՆ ժողովրդի անունից ես ուրախ եմ լավագույն բարեմաղթանքները հայտնել Հայաստանի ժողովրդին: Պատիվ ունեմ լավագույն բարեմաղթանքները ուղղել Հայաստանի ժողովրդին Անկախության 21-րդ տարեդարաձի կապակցությամբ: Սա հատուկ առիթ է Հայաստանի ժողովրդի և ողջ հայության նվաճումների հանդեպ հարգանք հայտնելու համար»,-ասվում է Քլինթոնի ուղերձում:
Պետքարտուղարը հատուկ նշել է ԱՄՆ հայ համայնքի դերն ու ավանդը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում: «ԱՄՆ-ում ամերիկահայերը հարստացրեցին մեր հասարակությունը՝ ամրապնդելով բարեկամությունը մեր երկու երկրների միջև»:
«Ինձ հնարավորություն է ընձեռնվել զգալ հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը հունիսին Երևան կատարած այցի ժամանակ:
Ինչպես ես ասացի այն անգամ, Ամերիկան պարտավորություն է կրում Հայաստանի առջև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական բարեփոխումների խորացման, առավել խաղաղ ու բարեկեցիկ ապագա ստեղծելու հարցում»:
Տոնելով Անկախության 21-րդ տարեդարձը՝ իմացեք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին են որպես գործըներ ու բարեկամ: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի կապակցությամբ և մաղթում եմ մեծ նվաճումներ առաջիկա տարում»,-հայտարարել է Քլինթոնը:





