Այսօր` ժամը 14.06-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մուրացան փողոցում գտնվող ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կա պայթուցիկ սարք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Իրավիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:





