AM
14 Մարտ 2005 - 05:43 AMT

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՆՕՐԵՆ ՖՐԱՆԿ ԲՈԼԱՆԴԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

Այսօր «Գործընկերություն հանուն խաղաղության» Ծրագրի պլանավորման եւ վերլուծության Գործընթացի (PfP Planning and Review Process-PARP) շրջանակներում խորհրդատվության նպատակով երկօրյա այցով Երեւան է ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` ուժերի պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ֆրանկ Բոլանդի ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում Երեւան է ժամանել նաեւ Հարավայի Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկս: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվելու են նաեւ «Գործընկերության նպատակները»: