AM
14 Մարտ 2005 - 06:08 AMT

ԱՊՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ԱԳՆԽ հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: ԱՊՀ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա մարտի 18-ին Մինսկում: Ենթադրվում է, որ առաջիկա հանդիպման կենտրոնական հարցը կլինի ԱՊՀ երկրների բարեփոխման խնդիրը: Նիստի նախնական օրակարգում ընդգրկվել են նաեւ անվտանգության եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ մարդասիրական բնույթի խնդիրներ: