AM
24 Սեպտեմբեր 2012 - 09:50 AMT

ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Բելգրադում

Սեպտեմբերի 20-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձին:

Բազմամարդ հանդիսությանը ներկա էին Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի ու արվեստի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Բելգրադում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը: