AM
25 Սեպտեմբեր 2012 - 05:52 AMT

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի թիմը նաև ավագանու ընտրություններում է տանուլ տվել

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Գյումրիում կայացած ՏԻՄ ավագանու ընտրություններում բավական ուշագրավ պատկեր է գրանցվել:

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Գեորգի Ղազարյանը ևս առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն չի ընտրվել, նա ստացել է ընդամենը 423 քվե:

Թերթը տեղեկացնում է, որ Գեորգի Ղազարյանը անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի՝ Գյումրու կենտրոնում արձակված կրակոցների առնչությամբ հարուցված քրեական գործով: Դեպքից հետո նրան նույնիսկ կալանավորել էին:

Ի դեպ, ավագանու թեկնածուներից պարտվել են նաև Ղուկասյանի թիմի այլ ներկայացուցիչներ՝ Դրաստամատ Ձվակերյանը, Հենրիկ Պողոսյանը, Չուբար Զարգարյանը և այլք»: