AM
25 Սեպտեմբեր 2012 - 06:06 AMT

«Ժողովուրդ». Դատարաններից մեկի նախագահի որդին մեկ տասնյակից ավել գործում հանդես է գալիս որպես պատասխանող

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններից մեկի նախագահի որդին (ում անունն առայժմ չի հրապարակվում) մարդկանցից տարբեր ճանապարհներով գումարներ է կորզում: ՀՀ տարբեր դատարաններում մեկ տասնյակի հասնող գործեր կան, որտեղ որպես պատասխանող հանդես է գալիս դատավորի որդին:

Թերթը նշում է, որ նա պետական համակարգի աշխատակից չէ, զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով, նորոգման աշխատանքներով, իրավաբանական ծառայություններ է մատուցում, զբոսաշրջությամբ զբաղվում, ժամանց ու հանգիստ կազմակերպում, աշխատանքի տեղավորմամբ զբաղվում, դատարաններում քաղաքացիական և վարչական գործեր վարում, վարկավորման փաստաթղթեր պատրաստում, փաստաթղթեր օրինականացնում, հողամասերի և ձեռնարկությունների ձեռքբերման համար փաստաթղթեր պատրաստում, բեռնափոխադրումներ անում և այլն:

«Պատկերացնո՞ւմ եք` ծառայությունների ինչ լայն առաջարկ է, և քանիսը կարող են դրանով հետաքրքրվել… Մանրամասները և անունները`«Ժողովուրդ»-ի առաջիկա համարներում»,– գրում է թերթը: