Թերթը գրում է. «ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ ընդունելությանը մասնակցող իշխանական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչների ավտոմեքենաներից բացակայում էին Տեխզննման և ԱՊՊԱ կտրոնները: Այդ մասին նախորդ շաբաթ հաղորդել էր «Հայկական ժամանակ» թերթը` հրապարակելով նաև լուսանկարները:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից թերթի թղթակցին ասել են, որ այդ հրապարակումն ուղարկվել է Ճանապարհային ոստիկանություն, որտեղ ուսումնասիրում են հրապարակված փաստերը, և դրա մասին ոստիկանությունը թերթին կհայտնի այսօր:
Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի, ավտոմեքենայի դիմապակու վրա չկար ոչ տեխզննման կտրոն, ոչ էլ` ԱՊՊԱ»:





