AM
25 Սեպտեմբեր 2012 - 06:24 AMT

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի կողմից արտաբերված խոսքերն ու արած գործողությունները պարբերաբար հակասում են իրար

Թերթը գրում է. «Տարբեր ժամանակներում Սերժ Սարգսյանի կողմից արտաբերված խոսքերն ու արած գործողությունները պարբերաբար հակասում են իրար: Հունիսի 18-ին` նոր ձևավորված կառավարության առաջին նիստում, նա հայտարարեց. «Անցած տարիների մեր ամենակարևոր ձեռքբերումն էր Հայաստանի տնտեսության կերպարանափոխումը, որը տեղի ունեցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած դժվարին ժամանակահատվածում»'թվարկելով ձեռքբերումները:

Մինչդեռ ընդամենը 10 օր առաջ նույն Ս. Սարգսյանը կառավարությունում դիտողություն արեց ՀՀ վարչապետին՝ասելով, որ նրա կառավարության աշխատանքը «շատ բացասական» է գնահատում, և որ այդ մասին չորս տարի շարունակ ինքը զգուշացրել է նրան: Թե ինչու է Ս. Սարգսյանը մինչ այդ նման խոսքեր շռայլել կառավարության հասցեին, մնում է անհասկանալի:

Երեկ ԱԺ-ում 2011 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը պնդել է, թե իրենք ՀՀ-ում տնտեսական առաջընթաց են գրանցել, կառավարությանը հաջողվել է զսպել գնաճը»: