Սեպտեմբերի 25-ին ժամը 00:03-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին «Վահագնի» թաղամասի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Ավտոմեքենայում արգելափակված է մեկ տուժած և առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2105» մակնիշի 55 ՕԼ 775 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված«ԿամԱԶ» մակնիշի(վարորդ` 1960 թ. ծնված Նորիկ Մուրադյան) 357 ԼԼ 17 պ/հ բեռնատարին (գազի շարժական լիցքավորման կետ): Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105» -ի վարորդ` 1981 թ. ծնված Արտակ Թադևոսյանը տեղում մահացել է:
Փրկարարներն արգելափակված մեքենայից դուրս են բերել զոհի դին ու հանձնել դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչև«ԿամԱԶ» մակնիշի բեռնատարից գազի արտահոսքի վերանալը:





