Սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում ավարտվեց ՌԱԿ 26-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովը, որի ընթացքում այլ հարցերի հետ միասին պատգամավորները անդրադարձել են նաև Հայաստանում ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ միավորման փաստին և նշել. «ՌԱԿ 26-րդ Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը միահամուռ կերպով ողջունում է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության կյանքի կոչվելն ու պաշտոնական ճանաչումը: Առ այդՙ նկատի ունենալով հայրենիքում մոտալուտ քաղաքական իրադարձությունները, ժողովը հանձնարարել է, որ ՌԱԿ նորընտիր Կենտրոնական վարչությունը կապ հաստատի ՌԱԿ Հանրապետական վարչության հետ և համատեղ խորհրդակցություններով, լայն համագործակցության համապարփակ եզրեր որոնի, մշակելով նաև նրանց անմիջական գործադրության միտող ծրագրեր»:
ՌԱԿ Հանրապետական վարչությունը ողջունում է Լիոնի 26-րդ համագումարի որոշումը Մայր հայրենիքում կուսակցության միավորման նկատմամբ դրական դիրքորշում ձևավորելու և շուտափույթ կերպով բանակցությունները սկսելու համար` Հայաստանի և Սփյուռքի ՌԱԿ կառույցների միջև համագործակցության և համատեղ հետագա գործունեության նպատակով, ասվում է ՌԱԿ հանրապետական վարչության հաղորդագրության մեջ:





