ՆԱՏՕ-Հայաստան «Անհատական գործընկերության ծրագրի» փաստաթղթի մշակման եւ «Պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման» փաստաթղթի քննարկման նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության եւ ծրագրավորման վարչության տնօրեն Ֆրենկ Բոլանդի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:





