ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը, գործուղվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ տեղում ուսումնասիրելու իրավիճակը:
Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ երեկ «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն և լուսանկարներ և ահազանգել, որ արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որս է եղել:





