AM
26 Սեպտեմբեր 2012 - 05:38 AMT

«Հրապարակ». Առողջապահության նախարարի հերթական ձախորդությունը

«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մեկնարկել է «Վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի նախնական փուլը, որին մասնակցում են տարբեր գերատեսչությունների թիմեր: Երեկ յոթ թիմ խաղացել է, սակայն ամենատպավորիչը եղել է Կենտրոնական բանակի և առողջասպահության նախարարության խաղը, որտեղ հաշիվը 10:0 է եղել` հօգուտ ԿԲ-ի: Ըստ թերթի, այս պարտությունը շատ ծանր են տարել առողջապահության նախարարությունում, որտեղ նախորդ տարիներին ընդհուպ մինչև բրոնզի են հասել: Սակայն փորձել են պարտությանը հումորով վերաբերվել` ռեպլիկներ են եղել, թե վերջին շրջանի թեժ իրադարձություններն իբր քիչ են, Դերոյի բախտից 10:0 պարտությունն էլ գումարվեց: