Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ցուցադրաբար ձերբակալել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի ավտոմեքենայի մեջ եղած երիտասարդ թիկնապահներին` մեքենան տանելով ոստիկանություն: Ընդ որում, դա արել են հենց ԱԺ շենքի մոտ. մեքենան կայանված է եղել այնտեղ: Թե ինչու, երեկ չի հաջողվել պարզել: ԱԺ պատգամավորը թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ նախ` ինքը թիկնապահ չունի, երկրորդ` իրեն պատկանող ավտոմեքենաներից որևէ մեկը ոստիկանները ոչ մի տեղ չեն տարել. «Վլադիմիր Սերգեյիչն իմ ընկերն ա, ես իրան սիրում, հարգում եմ որպես ուժեղ ոստիկանապետ: Բայց ես ախրաննիկներով ման չեմ գալիս, որ տանեն: Դրա մասին բոլորը գիտեն: Ուղղակի չեմ հասկանում` էդքան սուտ ով ա հնարում»: Թերթի հիշեցմամբ` Սերժ Սարգսյանը ոստիկաններին հրահանգել էր` «թիկնապահաթափ» անել պատգամավորներին ու գործարարներին` բացառությամբ իր տված ցուցակում ընդգրկվածների (ցուցակը`հաջորդիվ):





