«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 21 հասցեի մի խումբ բնակիչներ ահազանգել են թերթի խմբագրություն` դժգոհելով, որ իրենց շենքի տակ գտնվող Toto բուքմեյքերական ընկերության գործունեությունը գլխացավանք է դարձել: «Մի խումբ տղաներ, դուրս գալով գրասենյակից, ամեն օր ծեծկռտուք են սարքում, սարսափելի հայհոյանքներ շաղ տալիս: Ինչքա՞ն կարելի է այսպես ապրել»,- ասել է մի խումբ բնակիչների անունից հանդես եկող քաղաքացին, որը խնդրել է չհրապարակել իր անունը:
«Փորձեցինք Toto բուքմեյքերական ընկերությունից պարզել, թե ինչ է կատարվում այդ շենքի բակում: «Հարյուր տոկոս վստահ եմ, որ մեզ մոտ նման բան չկա, մենք թույլ էլ չենք տա, որ քաղաքացիներն իրենց վատ պահեն և ներսում, և դուրս գալուց հետո, քանի որ դա մեզ պատիվ չի բերում»,-վստահեցրեց Toto բուքմեյքերական ընկերության տնօրենի տեղակալ Արթուր Հակոբյանը»,-գրում է թերթը:





