Վերաքննիչ քրեական դատարանում այսօր` ժամը 15:30-ին, դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ տեղի կունենա դատական նիստ: Նիստի ընթացքում կքննվի Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Նիստին կմասնակցի Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանների որոշումներով մերժվել էին Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումները փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու մասին: Փաստաբանը նշում է, որ այդ որոշմամբ խախտվել են ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ, հիշյալ գործով վկա Վարդան Օսկանյանի իրավունքները:





